ԱԻ նախարարը հրավիրվել է Թեհրան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն սեպտեմբերի 11-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Մոհամմադ Ռայիսիին։ Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻ նախարարությունից, ողջունելով դեսպանին` ԱԻ նախարարը ևս մեկ անգամ հայտնել է իր ցավակցությունը` վերջերս Իրանում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի հարազատներին և նշեց, որ մենք միշտ պատրաստ ենք օգնության ձեռք մեկնել։

«Ամենից առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել ԻԻՀ ներքին գործերի նախարարին ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Մեր նախարարը ջերմ ողջույն է հղում Ձեզ և հրավիրում Թեհրան։ Ձեր այցելության համար կմշակվի հատուկ ծրագիր, որի շրջանակում Ձեզ կուղեկցեն նաև Իրանի գեոֆիզիկայի կենտրոն` ծանոթանալու մեր սեյսմիկ պաշպանության համակարգին։Շնորհակալություն եմ հայտնում նաև Իրանին մարդասիրական օգնություն ուղարկելու համար։ Հայաստանն առաջինն իր օգնությունն առաջարկեց մեզ, և մենք դա երբեք չենք մոռանա։ Մեր երկրների միջև ստեղծվել են ջերմ, բարեկամական հարաբերություններ և համագործակցությունը կարող է շատ արդյունավետ լինել»,- նշել է դեսպանը։

Զրույցի ընթացքում նախարար Երիցյանը նշել է փոխգործակցության այն ոլորտները, որոնք երկուստեք հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի և Իրանի համար` հակակարկտային համակարգ, սեյսմիկ պաշտպանություն, Հիդրոմետ ծառայություն, ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա, ճգնաժամային կառավարման կենտրոն և այլն։

«Մեր հակակարկտային համակարգերը կարող են տվյալների փոխանակում կատարել և օգնել միմյանց:Գառնու դիտարանում, որը գտնվում է ԱԻՆ ենթակայության տակ, կա աշխարհում եզակի դեֆորմոգրաֆ, և վերազինվելուց հետո դիտարանը դառնալու է տարածաշրջանային գիտական կենտրոն։ Կարող ենք կատարել ուսանողների փոխանակում, մասնագետների վերապատրաստում կամ համատեղ վարժանքներ անցկացնել։ Առաջարկում եմ նաև օն-լայն ռեժիմով միացնել նաև մեր ճգնաժամային կառավարման կենտրոնները, որպեսզի կարողանանք օպերատիվ կերպով տեղեկատվության փոխանակում իրականացնել։ Ձեր երկրում կան շատ հայեր, Ձեր հայրենակիցները նույնպես հաճախ են լինում Հայաստանում, և ունենալով բավականաչափ տեղեկատվություն` զբոսաշրջիկների թվի կամ երթուղիների վերաբերյալ, մենք կարող ենք ավելի լավ ապահովել նրանց անվտանգությունը»,- նշել է ԱԻ նախարարը:

Մոհամմադ Ռայիսին հավաստել է, որ ԱԻ նախարարի նախանշած բոլոր ոլորտներն իրենց համար ընդունելի են, իսկ տեղեկատվության և փորձի փոխանակումը շատ օգտակար է ու կարևոր։

Հանդիպման ավարտին Իրանի դեսպանն այցելել է ԱԻՆ նորակառույց համաբուժարան, որը մեր երկրում աղետների բժշկության զարգացման առաջին քայլերից է։

Հայերեն

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres