Յուշչենկոն սխալ Է համարել պետավտոտեսչության կազմացրումը եւ ցուցում Է տվել ճանապարհներին բարձրացնել տուգանքները
1 րոպեի ընթերցում
ԿԻԵՎ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահը սխալ Է համարել երկամյա վաղեմության իր որոշումը պետավտոտեսչության կազմացրման մասին: Չնայած նրա հրամանագրին՝ պետավտոտեսչությունը գոյատեւել Է: Այժմ Վիկտոր Յուշչենկոն ներքին գործերի նախարարի պաշտոնակատարին հանձնարարություն Է տվել մեկշաբաթյա ժամկետում «պատրաստել օրինագիծ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար տուգանային պատժամիջոցների Էական բարձրացման մասինե: Այս քայլին պետության ղեկավարին դրդել Է աղետալի իրադրությունը երկրի ճանապահներին, որտեղ տարվա ինն ամսում գրեթե 45 հազար ավտովթարներից զոհվել Է ավելի քան 6520 մարդ: Նախագահը հանձնարարկան Է տվել օրենքում նախատեսել տուգանքների գանձում պետավտոտեսչության աշխատողների կողմից ուղղակի ճանապարհներին, այլ ոչ թե բանկերի միջոցով: