1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի հարավ-արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 24-ի, եւս 150-ը վերքեր են ստացել, հաղորդում Է «Արմենպրես»-ը:
5,7 մագնիտուդով երկրաշարժը սեպտեմբերի 7-ի առավոտյան տեղի Է ունեցել Յունանի եւ Գույչժոուի նահանգներում: Աղետի վայրում շարունակվում են ստորգետնյա ցնցումները:
ՉԺՀ-ի քաղաքացիական վարչակազմի նախարարությունը տեղեկացրել Է, որ միայն Յունանի նահանգում արդեն տարահանվել Է ավելի քան 100 հազար մարդ: Ինչպես հաղորդել Է «Սինհուա» գործակալությունը, ավերվել կամ վնասվել Է ավելի քան 20 հազար շինություն:
Աղետի գոտում փրկարար աշխատանքներ են ընթանում: Այնտեղ են ուղարկվել վրաններ եւ առաջին անհրաժեշտության այլ իրեր: