Ըստ բրիտանական հակահետախուզության՝ «Ալ Ղաիդաե-ն մանկահասակ ահաբեկիչների Է պատրաստում Մեծ Բրիտանիայում գրոհներ իրականացնելու համար
1 րոպեի ընթերցում
ԼՈՆԴՈՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ալ Ղաիդաե-ն երիտասարդության եւ նույնիսկ երեխաների շրջանում քարոզչություն Է տանում Մեծ Բրիտանիայի տարածքում ահաբեկչական գրոհների իրականացման համար նրանց ներգրավելու նպատակով: Այս մասին հայտարարել Է Մեծ Բրիտանիայի ՄԻ-5 հակահետախուզության ղեկավարի տեղակալ Ջոնաթան Էվանսը: «Մեր երկրում ահաբեկիչները մեթոդաբար եւ դիտավորյալ կերպով իրենց գործունեությունը կենտրոնացնում են երիտասարդության եւ երեխաների վրա,- Էվանսի խոսքը մեջբերում Է Լոնդոնի «Գարդիանե թերթը:- Նրանք երիտասարդ, անպաշտպան մարդկանց արմատականացնում, գաղափարապես մշակում եւ պատրաստում են ահաբեկչական գրոհներ կատարելու համար: Այս տարի մենք գործ ենք ունեցել ծայրահեղական գործունեության մեջ ներքաշված 15 եւ 16-ամյա դեռահասների հետե: Մեծ Բրիտանիայի առջեւ ծառացել Է ՄԻ-5-ի գոյության ամբողջ 98-ամյա պատմության ընթացքում խաղաղ ժամանակ ահաբեկչության «ամենալուրջ եւ սուրե սառնալիքը: