Ամերիկյան կինոակադեմիան հայտարարել է «Օսկար» պատվավոր մրցանակների դափնեկիրներին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի կինոարվեստի ակադեմիան որոշում է ընդունել «Օսկար» պատվավոր մրցանակները շնորհել կասկադյոր Հալ Նիդհամին, վավերագրող Դոն Ալան Պենեբեկերին, ռեժիսոր եւ պրոդյուսեր Ջորջ Սթիվենսոն-կրտսերին: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ, որը տարածվել է սեպտեմբերի 6-ին:
«Օսկար» պատվավոր մրցանակը հանձնվում է «ստեղծագործական կյանքի ընթացքում արտակարգ ձեռքբերումների, կինեմատոգրաֆի գործում ներդրած հատուկ ավանդի կամ հօգուտ ակադեմիայի օրինակելի ծառայության» համար: «Օսկար» պատվավոր մրցանակների դափնեկիրներ են դառնում նրանք, ովքեր նշանակալի ազդեցություն են ունեցել մեծ կինոյի պատմության վրա:
Մրցանակների հանձնումը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին Holywood and Highlend ժամանցային կենտրոնում անցկացվելիք ամենամյա պարահանդեսի ժամանակ: