Միջազգային

Սոմալիի մայրաքաղաքում կատաղի մարտեր են ծավալվել իսլամական գրոհայինների եւ կառավարական բանակի միջեւ

1 րոպեի ընթերցում

ՆԱՅՐՈԲԻ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոմալիի մայրաքաղաքում կատաղի մարտեր են ծավալվել իսլամական գրոհայինների եւ կառավարական բանակի միջեւ: Ծանր սպառազինության կիրառմամբ մարտերը լույս երեքշաբթի օրվա գիշերն սկսվել են այն բանից հետո, երբ ապստամբնեերը մայրաքաղաքի հյուսիսում գնդակոծել են բանակային ստորաբաժանումների դիրքերը: Միաժամանակ հարձակում Է կատարվել Յագշիդի շրջանի ղեկավարի նստավայրի վրա, սակայն վերջինիս պահակախումբը հակահարված Է տվել հարձակվողներին: Ապստամբները գրոհել են բանակային պարեկախմբի վրա, երկու զինվորական սպանվել Է: Միաժամանակ Բելդուզիյն քաղաքում իսլամիստները նռնակներ են նետել ոստիկանական տեղամաս: Մոգադիշոյում չդադարող մարտերի հետեւանքով քաղաքի բնակիչները հարկադրված լքում են քաղաքը՝ երկյուղելով իրենց կյանքի համար: Այս տարվա սկզբից իսլամիստների ահաբեկչական գործողությունների ակտիվացման պատճառով մայրաքաղաքը լքել Է բնակչության երկու երրորդը: Կառավարությունը եթովպիական բանակի օժանդակությամբ առայժմ ապարդյուն փորձում Է ճնշել իսլամիստների եւ տեղական կլաններից նրանց կողմնակիցների դիմադրությունը, ինչը երկիրը խորը ճգնաժամի է տանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում