1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարաք Օբաման համաձայնել է Դեմոկրատական կուսակցությունից քվեարկվել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար, հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում անելով Agence France-Presse-ին: Իր պաշտոնական համաձայնության մասին Օբաման հայտարարել է ծրագրային ճառում, որը նա սեպտեմբերի 7-ին արտասանել է Հյուսիսային Կարոլինայի նահանգի Շառլոտ քաղաքում ընթացող դեմոկրատների համագումարում: Իր ելույթում, որը դարձել է եռօրյա համագումարի կուլմինացիոն պահը, գործող նախագահը հավաստիացրել է, որ նոյեմբերի 6-ի ընտրություններում հաղթելու դեպքում հնարավոր ամեն ինչ կանի, որպեսզի ապահովի երկրի հետագա բարգավաճումը` ընդսմին ղեկավարվելով բոլոր ամերիկացիների շահերով: Սեպտեմբերի 6-ին համաժողովի մասնակիցները Ջոզեֆ Բայդենին դեմոկրատների թեկնածու են հաստատել ԱՄՆ-ի փոխնախագահի պաշտոնի համար: