Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել պաշտպանական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանըսեպտեմբերի 6-ին ընդունել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Դեն Բարթոնին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, ողջունելով հյուրին` ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել ԱՄՆ Կոնգրեսի աջակցությունը հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության զարգացման գործում, մասնավորապես` ռազմական կրթության և բարեփոխումների բնագավառներում, ընդգծել է ԱՄՆ կողմից տարածաշրջանի երկրներին ցուցաբերվող հավասարկշռված մոտեցման անհրաժեշտությունը:

Բարձր գնահատելով երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը` ԱՄՆ կոնգրեսականը խոստացել է ՀՀ պաշտպանության նախարարի դիրքորոշումները փոխանցել ԱՄՆ Կոնգրեսին:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության, երկկողմ պաշտպանական համագործակցությանն առնչվող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Հայերեն