1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավկորեական Samsung ընկերությունը սեպտեմբերի 6-ին հայտարարել Է, որ իրացման առաջին հարյուր օրվա ընթացքում 20 միլիոն Galaxy S3 սմարթֆոն Է վաճառվել: Համապատասխան հաղորդագրությունը, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, տարածվել Է Լոնդոնի Սիթիում:
«Մասնավորապես, Եվրոպայի երկրներում վաճառվել Է 6 մլն ապարատ, Ասիայում, բացառությամբ Հարավային Կորեայի, 4,5 միլիոն, ԱՄՆ-ում՝ 4 մլն սմարթֆոն»,-նշվում Է դրանում: Այսօրվա դրությամբ Հարավային Կորեայում գնվել Է 2,5 միլիոն Galaxy S3:
Ինչպես հաղորդել են մասնագետները, առաջին անգամ օգոստոսին ԱՄՆ-ում իրացված Galaxy S3 սմարթֆոնների թվաքանակը գերազանցել Է Apple ընկերության «Այֆոն» սմարթֆոնների վաճառքների չափերը: Սակայն իրադրությունը կարող Է փոխվել առաջիկա շաբաթվա ընթացքում Apple-ի նոր սերնդի ապարատների՝ Այֆոն-5-ի հայտնվելու կապակցությամբ: Դրա շնորհանդեսը նշանակված Է սեպտեմբերի 12-ին: