Շոու բիզնես

«Մանկական Եվրատեսիլ 2012»-ի հայաստանյան մասնակցի ընտրությունն արդեն մոտ է

1 րոպեի ընթերցում

 «Մանկական Եվրատեսիլ 2012»-ի հայաստանյան մասնակցի ընտրությունն արդեն մոտ է

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդներում դեկտեմբերի 1-ին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2012»-ի հայաստանյան նախընտրական փուլը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին Հանրային հեռուստաընկերությաներեկոյան ուղիղ եթերում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Մանկական եվրատեսիլ 2012»-ի hայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը նշեց, որ ընդունված տասնյակ հայտերից Հանրային Հեռուստաընկերության Մանկական Եվրատեսիլի ստեղծագործական հանձնաժողովը նախնական ընտրել է 14լավագույներգերը, որոնք անցել են եզրափակիչ փուլ:

Ելույթների հերթականությունը կորոշվի նախապես անցկացվող վիճակահանությամբ: Հայաստանը Նիդերլանդներում ներկայացնող մասնակիցը կընտրվի հեռուստադիտողների sms հաղորդագրությունների եւ պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկությամբ` 50/50 հարաբերակցությամբ:

Մրցույթի նախընտրական փուլի ընթացքում կցուցադրվի նաեւ մրցույթի հայկական ֆան ակումբի նախաձեռնությամբ նկարահանված «Երեւանը` երկրպագուների մայրաքաղաք» ֆիլմը, որի համացանցային պրեմիերան «Արմենպրես»-ը ներկայացրել էր օգոստոսի 18-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում