Մոսկվան կոչ Է անում Բրյուսելին ձեռնպահ մնալ «Գազպրոմ»-ի նկատմամբ քաղաքական դրդապատճառներով որոշումներ ընդունելուց
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան կոչ Է անում Բրյուսելին ձեռնպահ մնալ «Գազպրոմ»-ի նկատմամբ քաղաքական դրդապատճառներով որոշումներ ընդունելուց: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 6-ին հայտարարել Է ՌԴ-ի արտգործնախարարության տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտը՝ մեկնաբանելով Եվրահանձնաժողովի կողմից ռուսական ընկերության գործունեության հակամենաշնորհային հետաքննության անցկացումը:
«Այդ կապակցությամբ ակնկալում ենք, որ Բրյուսելը ձեռնպահ կմնա քաղաքական դրդապատճառներով որոշումներ ընդունելուց, որպեսզի վնաս չհասցվի Էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի եւ Եվրամիության միջեւ ժամանակով ստուգված համագործակցությանը»,-նշվում Է նախարարության մեկնաբանության մեջ:
Եվրահանձնաժողովը սեպտեմբերի 4-ին հայտարարել Է պաշտոնական ընթացակարգ սկսելու մասին, որպեսզի «ուսումնասիրի՝ բնական գազի ռուսական մատակարարը՝ «Գազպրոմ»-ը, խախտում Է արդյոք մրցակցության եվրոպական նորմաները, մասնավորնապես, Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայի երկրներում»: Խոսքն այդ թվում վերաբերում Է Լեհաստանին, Լատվիային, Լիտվային, Էստոնիային, Չեխիային, Սլովակիային, Բուլղարիային, Հունգարիային: Եվրոպական օրենսդրության համաձայն՝ մրցակցության նորմաների խախտման համար տուգանքը կարող Է հասնել ընկերության տարեկան շրջանառության 10 տոկոսին, այսինքն՝ «Գազպրոմ»-ի դեպքում՝ ավելի քան 10 մլրդ եվրոյի: