Ուղեկցորդների գործադուլի կապակցությամբ Lufthansa-ն չեղյալ է հայտարարում շուրջ 1200 չվերթ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում ուղեկցորդների` սեպտեմբերի 7-ին նշանակված 24-ժամյա համազգային գործադուլի կապակցությամբ Lufthansa-ն չեղյալ է հայտարարում շուրջ 1200 չվերթ այն 1800-ից, որոնք պլանավորված են այդ օրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին, հայտնել է ընկերության ներկայացուցիչը:
Նա նշել է, որ փոխադրողը որոշել է վաղօրոք հրապարակել չեղյալ հայտարարված չվերթների ցուցակը, որպեսզի նվազագույնի հասցվեն ուղեւորներին պատճառվող անհարմարությունները: Աբողջական ցանկի հետ կարելի է ծանոթանալ ավիաընկերության ինտերնետ-կայքում:
Ուղեկցորդների` սեպտեմբերի 4-ին անցկացված բողոքի ակցիան իսկական տրանսպորտային կոլապսի էր վերածվել Գերմանիայի համար: Չեղյալ էր հայտարարվել ավելի քան 500 չվերթ: Գործադուլից այս կամ այն կերպ տուժել էր շուրջ 90 հազար ուղեւոր:
Գործադուլի կոչ արած Ուղեկցորդների անկախ կազմակերպությանը եւ Lufthansa-ին առայժմ չի հաջողվում փոխզիջման հասնել 5 տոկոսով ուղեկցորդների անձնակազմի աշխատավարձը բարձրացնելու հարցում: