37 հազար գերմանացիներ միացել են եվրոգոտու փրկության մեխանիզմի դեմ ներկայացված հայցադիմումին
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում կայունացման եվրոպական մեխանիզմի՝ ESM-ի ստեղծման դեմ հայցադիմումին միացել են 37 հազար քաղաքացիներ: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրեսը», գրել Է «Շպիգել»-ը՝ հղում անելով «Ավելի շատ ժողովրդավարություն» ընկերությանը:
Այս գործը հայցվորների թվով ամենամասշտաբայինն Է ԳՖՀ-ի ֆեդերալ սահմանադրական դատարանի պատմության մեջ:
«Ավելի շատ ժողովրդավարություն» ընկերությունը քաղաքական մի քանի գործիչների հետ միասին ֆեդերալ սահմանադրական դատարան հայց Էր ներկայացրել հուլիսի սկզբին: Փորձագետները բողոքում են ESM-ի դեմ, գտնելով, որ այն սահմանափակում Է ազգային խորհրդարանների իրավունքները եւ չափից ավելի շատ լիազորություններ Է փոխանցում Բրյուսելին:
Ֆեդերալ սահմանադրական դատարանը պատրաստվում Է այդ հայցի վերաբերյալ որոշում ընդունել սեպտեմբերի 12-ին: Համապատասխան օրենքը պետք Է ուժի մեջ մտներ տակավին հուլիսի 1-ին: Հունիսի վերջին դրան հավանություն Էին տվել ինչպես Բունդեսթագը, այնպես Էլ Բունդեսրաթը: Ուժի մեջ մտնելու համար չԷր բավականացնում միայն նախագահ Յոահիմ Գաուկի ստորագրությունը, սակայն նա որոշեց չշտապել այդ հարցում այնքան ժամանակ, քանի դեռ չի ընդունվել դատարանի որոշումը:
Կայունացման եվրոպական մեխանիզմը հաշվարկված Է 700 մլրդ եվրոյի չափով: Ներկայում այն կազմում Է միայն 250 մլրդ եվրո, բայց այդ գումարը բավարար չԷ եվրոգոտին ֆինանսական ճգնաժամից փրկելու համար: