Միջազգային

ԱՄՆ-ի պետական պարտքն առաջին անգամ գերազանցել է 16 տրիլիոն դոլարի նշագիծը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի պետական պարտքն առաջին անգամ գերազանցել է 16 տրիլիոն դոլարի նշագիծը

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետական պարտքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 16 տրիլիոն դոլարի նշագիծը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 4-ին հաղորդել է երկրի ֆինանսների նախարարությունը:

Ըստ նախարարության տվյալների` պատմական իրադարձությունը տեղի է ունեցել անցած ուրբաթ օրը, երբ պետպարտքի մակարդակը կազմել է 16,015 տրիլիոն դոլար: Մեկ օրվա ընթացքում այն ավելացել է 25 մլրդ դոլարով:

Այդ կապակցությամբ վերլուծաբանները հիշեցրել են, որ ներկայում ԱՄՆ-ի պետպարտքի սահմանված բարձրակետը կազմում է 16,394 տրիլիոն դոլար: Նրանց կարծիքով` իրադրությունը զարգանում է այնպես, որ երկրի նոր նախագահին, որը կհաղթի նոյեմբերի 6-ի ընտրություններում, հարկ կլինի առաջնահերթ կարգով ավելացնել այդ բարձրակետը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում