Միջազգային

ԱՊՀ-ի սահմանապահները կքննարկեն հանցավորության մասին տեղեկատվության փոխանակման մեխանիզմը

2 րոպեի ընթերցում

ԱՊՀ-ի սահմանապահները կքննարկեն հանցավորության մասին տեղեկատվության փոխանակման մեխանիզմը

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ-ի պետությունների սահմանապահ գերատեսչությունների ղեկավարները անդրսահմանային հանցավորության մասին տեղեկատվության փոխանակման մեխանիզմները կքննարկեն սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նիստի ընթացքում, որը տեղի կունենա Ղրղզստանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է Ղրղզստանի սհամանապահ գերատեսչության մամուլի քարտուղար Գուլմիրա Բորուբաեւան:

«Նիստի ընթացքում քննարկվելու են անդրսահմանային հանցավորությանը, ահաբեկչությանը, ծայրահեղականությանը եւ ԱՊՀ-ի մասնակից պետությունների արտաքին սահմաններին հակաիրավական այլ գործունեության հակազդման հարցերի շուրջ տեղեկատվության փոխանակման մեխանիզմի ստեղծման միջոցառումների իրագործման հետ կապված հարցերը»,- նշել է նա:

ԱՊՀ-ի մասնակից երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի հերթական 68-րդ նիստը սեպտեմբերի 5-ին տեղի կունենա Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում: Նիստի աշխատանքին կմասնակցեն Համագործակցության երկրների սահմանապահ գերատեսչությունների պատվիրակությունները, ինչպես նաեւ ԱՊՀ-ի գործկոմի, Կենտրոնասիական տարածաշրջանային տեղեկատվական համակարգող կենտրոնի եւ Եվրասիական տնտեսական հանրակցության ներկայացուցիչները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում