Բաքվի խորհրդանիշ «Հրե աշտարակների» տակ մարդկային ոսկորներ են հայտնաբերվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի բարձր կետերից մեկում կառուցված եւ քաղաքի խորհրդանիշ համարվող «Հրե աշտարակներ» համալիրի տարածքում մարդկանց ոսկորներ են հայտնաբերվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բաքվի Սաբայիլի շրջանի ոստիկանությունը lent.az լրատվական կայքին հայտնել է, որ «անհայտ անձանց պատկանող ոսկորները եւ մարդկային մնացորդներըե հայտնաբերվել են Պառլամենտի պողոտայում գտնվող համալիրի տարածքում փորման աշխատանքներ կատարելու ժամանակ: Փաստի հետ կապված Ադրբեջանի իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել: