Տարածաշրջանային

Ադրբեջանում հող են նախապատրաստումՌամիլ Սաֆարովին սպանելու համար

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանում հող են նախապատրաստումՌամիլ Սաֆարովին սպանելու համար

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում հող են նախապատրաստում 2006 թ-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում դասընթացներին մասնակցած հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարելով սպանած ոճրագործ Ռամիլ Սաֆարովին սպանելու համար: Դա է պատճառը, որ Սաֆարովին ապօրինաբար ներում շնորհելու եւ ազատ արձակելու ամոթալի արարքից, Հայաստանի, աշխարհի առաջատար պետությունների, միջազգային հանրության դատապարտող հայտարարություններից եւ հնարավոր պատժիչ ձեռնարկումներից սարսափած Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն հանդես է եկել Հայաստանի հանդեպ սադրիչ հայտարարությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական contact.az լրատվական կայքը, Սաբիրօղլուն հայտարարել է. «Համաձայն շրջանառվող լուրերի` Հայաստանի նախագահը համապատասխան կառույցներին հանձնարարել է ահաբեկչական ակտի միջոցով վերացնել Ռամիլ Սաֆարովին»:Ադրբեջանի ՊՆ այդ հայտարարությունը սադրանքից բացի այլ բան չի կարող որակվել: Ադրբեջանում «հերոսացված» ոճրագործ Սաֆարովը Հայաստանի համար ոչնչություն է: Ամենայն հավանականությամբ, հենց Ադրբեջանի իշխանությունն է ցանկանում սպանել իր իսկ կողմից ստեղծված «հերոսին», որպեսզի այդ գործողությունը վերագրի հայերին:Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, թե հայերի «երեւակայական» վրեժից վախեցած Ադրբեջանի անվտանգության կառույցները ոճրագործ Սաֆարովին պաշտպանելու աննախադեպ միջոցառումներ են ձեռնարկել: Ադրբեջանի ազգային անվտանգության հասարակական կապերի կենտրոնի ղեկավար Արիֆ Բաբաեւը modern.az կայքին հայտարարել է, որ Սաֆարովի «անվտանգության պաշտպանությունը հոգում է» իրենց նախարարությունը:Ադրբեջանական avropa.info-ն հայտնել է, որ Սաֆարովի տան մոտ ոստիկանական պահակակետ է դրվել: Սաֆարովին այցելողներին ասվում է, որ նա տանը չէ: Սակայն այցելուները նկատել են, որ Սաֆարովը գտնվում է տանը, եւ իրենց պարզապես թույլ չեն տալիս հանդիպել նրա հետ: Նշվում է, որ Սաֆարովի` Բաքվի տան առաջ ոստիկանական պահակակետ դնելը կապված է նրա անվտանգության հետ: Այդ պատճառով Սաֆարովին այցելել թույլատրվում է միայն ընտանիքի ճանաչած մարդկանց:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում