Միջազգային

Հունաստանը Բեռլինում ներկայացրել Է պետական ծախսերի կրճատման ծրագիրը

2 րոպեի ընթերցում

Հունաստանը Բեռլինում ներկայացրել Է պետական ծախսերի կրճատման ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի եւ Գերմանիայի ֆինանսների նախարարներ Յանիս Ստուրնարասը եւ Վոլֆգանգ Շոյբլեն քննարկել են Հունաստանի խիստ խնայողության միջոցառումների ծրագիրը, առանց որոնց Աթենքը չի կարողանա ստանալ Եվրամիության հերթական վարկաբաժինը, հաղորդում Է «Արմենպրեսը»՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին: Բեռլինում կայացած հանդիպումը շարունակվել Է երկու ժամ, նախարարները մամուլի համար հայտարարություններ չեն արել, բայց հունական ԶԼՄ-ները, հղում անելով պատվիրակության աղբյուրների, հաղորդել են, որ զրույցն անցել Է «շատ ջերմ մթնոլորտում», եւ որ նախարարները քննարկել են բոլոր խնդիրները:

Դրա հետ մեկտեղ Շոյբլեն Հունաստանից պահանջել Է ամբողջովին կատարել հայտարարված բարեփոխումները, եթե երկիրը ցանկանում Է լրացուցիչ օգնություն ստանալ միջազգային վարկատուներից: «Շատ կարեւոր Է, որ Հունաստանը ամբողջովին կատարի իր ստանձնած պարտավորությունները: Գերմանիայի ֆինանսների նախարարը դա պարզորոշ հասկանալ Է տվել իր գործընկերոջը»,-ասված Է հանդիպման արդյունքների վերաբերյալ Գերմանիայի ֆինանսների նախարարության հայտարարության մեջ:

Ինչպես սպասվում Է, ֆինանսների նախարարի նոր հանդիպումը տեղի կունենա առաջիկա օրերին Նիկոսիայում Եվրախմբի խորհրդակցության շրջանակներում, որտեղ կքննարկվի Կիպրոսին օգնության հատկացնելու հարցը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում