Միջազգային

Ընտրություններում հաղթելու դեպքում Օբաման կշարունակի Ռուսաստանի հետ «վերաբեռնման» քաղաքականությունը

2 րոպեի ընթերցում

Ընտրություններում հաղթելու դեպքում Օբաման կշարունակի Ռուսաստանի հետ «վերաբեռնման» քաղաքականությունը

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում կշարունակի Ռուսաստանի հետ «վերաբեռնման» քաղաքականությունը: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության նախընտրական պլատֆորմի՝ Շառլոտում տարածված նախագծում:

Փաստաթուղթը հրապարակվել Էր սեպտեմբերի 4-ին Շառլոտում մեկնարկող կուսակցական համագումարի նախօրյակին, համագումար, որտեղ հաստատվելու են նոյեմբերյան ընտրություններում ԱՄՆ-ի նախագահի եւ փոխնախագահի պաշտոնների թեկնածուները:

Փաստաթղթում նշվում Է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության նպատակներին հասնելու գործում «Ռուսաստանի հետ ընդլայնված համագործակցության» կարեւորությունը: Մասնավորապես, ընդգծվում Է Ռուսաստանի հետ ընդհանուր շահերի առկայությունը միջուկային սպառազինությունների կրճատման, միջուկային ծրագրերի տարածում թույլ չտալու, ինչպես նաեւ ահաբեկիչների ձեռքին միջուկային նյութերի հայտնվելը կանխելու հարցում:

«Ռուսաստանի հետ հարաբերություններում «վերաբեռնման» քաղաքականությունը, որը վարում Է նախագահը, կարեւոր համագործակցության Է բերել այդ բնագավառներում, ինչպես նաեւ Աֆղանստան ռազմական բեռների տարանցմանը Ռուսաստանի աջակցության հարցում»,-ասված Է փաստաթղթում:

Դրանում նաեւ ընդգծվում Է Ռուսաստանի հետ առեւտրական հարաբերությունների զարգացման կարեւորությունը: «Մենք պաշտպանում ենք Ռուսաստանի հետ մշտական նորմալ առեւտրական հարաբերությունների հաստատումը, քանի որ դա լավ Է ամերիկյան տնտեսության, ամերիկյան բիզնեսի եւ ամերիկացի աշխատողների համար»,-ասված Է ծրագրի նախագծում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում