Գերմանիայում Lufthansa-ի ուղեկցորդների գործադուլի կապակցությամբ չեղյալ Է հայտարարվել ավելի քան 200 չվերթ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Lufthansa ընկերության ուղեկցորդների հերթական գործադուլն սպառնում Է իսկական տրանսպորտային կոլապսի վերածվել Գերմանիայի համար: Ուղեկցորդների անկախ կազմակերպության կոչով սեպտեմբերի 4-ին գործադուլներ են սկսվել Բեռլինի «Տեգել», Մայնի Ֆրանկֆուրտի եւ Մյունհենի օդանավակայաններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է արհմիության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Lufthansa-ի չվացուցակի համաձայն՝ ներկայում չեղյալ Է հայտարարված ավելի քան 200 չվերթ՝ ինչպես ներքին, այնպես Էլ միջազգային:

Ուղեկցորդների բողոքի ակցիաներն սկսվել են սակագնային համաձայնագրերի վերանայման շուրջ անցած շաբաթ կայացած բանակցությունների ձախողումից հետո: Արհմիությունը պահանջում Է աշխատավարձի եւ մյուս վճարների բարձրացում 5 տոկոսով, ինչպես նաեւ աշխատապայմանների բարելավում: ԳՖՀ-ի խոշորագույն ավիաընկերության հետ նրա վեճը շարունակվում Է արդեն ավելի քան մեկ տարի:

Հայերեն Русский