Լոս Անջելեսի մերձակայքում մոլեգնող անտառային հրդեհները զանգվածային տարհանման պատճառ են դարձել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսի մերձակայքում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով տարհանվել են հազարավոր զբոսաշրջիկներ, որոնք հանգստայան օրերն անցկացնում Էին անտառային գոտում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես հաղորդել Է «Ֆրանսպրես»-ը՝ հղում անելով տեղական իշխանության ենրկայացուցիչներին, կրակը 1600 հեկտար մակերես Է ընդգրկել:
Տեղում աշխատում են շուրջ 700 հրշեջներ, վեց ուղղաթիռ, 30 հրշեջ մեքենա եւ երկու բուլդոզեր:
Աղետի վայրում տոնական օրը (սեպտեմբերի 3-ն ԱՄՆ-ում հանգստյան օր Է, քանի որ նշվում Է Աշխատանքի օրը) ավանդաբար գտնվում Է 10-12 հազար մարդ: Տեղական ԶԼՄ-ները հաղորդում են, որ հարկ Է եղել տարհանել 50 տեղացի բնակիչների եւ հազարավոր հանգստացողների:
Կարդացեք հոդվածը` Русский