Միջազգային

Մեծ Բրիտանիայի վարչապետը երկրի տնտեսության աշխուժացման ծրագիր Է հրապարակել

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի վարչապետը երկրի տնտեսության աշխուժացման ծրագիր Է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Կեմերոնը հրապարակել է կառավարության ծրագիրը, որը նպատակամղված Է երկրի տնտեսության աշխուժացմանը: Նրա կարծիքով` Միացյալ Թագավորությունը ճգնաժամից դուրս բերելու համար անհրաժեշտ է խթանել բնակարանային շուկան եւ օգնություն ցուցաբերել բնակարան ձեռք բերող տեղացի բնակիչներին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

Կառավարությունը մտադիր է բնակմակերեսի գնման հետ կապված ռիսկերն իր վրա վերցնել պետական «գնորդների պարտատոմսերի» թողարկման օգնությամբ: Նախարարների կաբինետի այսօրինակ ծրագիրն արդեն աշխատում է Բրիտանական կղզիներում, որտեղ վարկատուներն առաջին անգամ բնակարան գնողներին տրամադրում են անհրաժեշտ միջոցների մինչեւ 95 տոկոսը:

Նախատեսվում է նաեւ այսպես կոչված «փոքր աշխատատեղերի» ստեղծում` ոչ մեծ աշխատավարձով, որից աշխատողն ստիպված չի լինի հարկեր վճարել եւ մուծումներ կատարել ապահովագրության ազգային համակարգ: Թույլատվրում Է այդ աշխատանքները համատեղել, սակայն այդ դեպքում հարկեր կգանձվեն եկամուտների ընդհանուր գումարից:

Ենթակառուցվածքի զարգացման պլանները ներառում են կառավարության կողմից մինչեւ 50 մլրդ ֆունտ ստեռլինգի չափով (79,5 մլրդ դոլար) հատկացում խոշոր ավտոճանապարհների եւ երկաթուղային մայրուղիների, ինչպես նաեւ օդանավակայանների ընդլայնմանը ի շահ բիզնեսի զարգացման:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում