Լևոն Արոնյանն Ուկրաինայի հետ մրցավեճում հաղթանակ պարգևեց Հայաստանի հավաքականին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող շախմատի 40-րդ Օլիմպիադայում Հայաստանի հավաքականը տարավ իր չորրորդ անընդմեջ հաղթանակը` այս անգամ Ուկրաինայի նկատմամբ 2,5-1,5 հաշվով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` 1-ին խաղատախտակի վրա հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով առավելության հասավ ուկրաինացի փորձառու գրոսմայստեր Վասիլի Իվանչուկի նկատմամբ: Մյուս խաղատախտակների վրա Սերգեյ Մովսիսյանը ոչ ոքի ավարտեց պարտիան Ռուսլան Պոնոմարյովի, Գաբրիել Սարգսյանը` Պավել Էլյանովի, Վլադիմիր Հակոբյանը` Անդրեյ Վոլոկիտինի հետ մրցամարտում:

Այսպիսով Հայաստանի տղամարդկանց հավաքականն Ստամբուլում շարունակում է իր հաղթական ընթացքը:

Համաշխարհային օլիմպիադայի կանանց մրցաշարում Հայաստանի հավաքականը ևս 2.5։1.5 հաշվով հաղթեց Անգլիայի թիմին։ Հաղթանակներով ավարտեցին իրենց հանդիպումներն Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը։ Մարիա Կուրսովան ոչ ոքի ավարտեց իր պարտիան, իսկ Աննա Հայրապետյանը պարտություն կրեց։

Հայերեն

Հիմնանորոգվում են Սևան քաղաքի մի շարք փողոցներ

Փրկարարները Կորյունի փողոցում հայտնված բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումները

Թանկարժեք վիրահատություն, դեղորայք. առողջության ապահովագրությամբ ամենաշատ կատարված ծախսերը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

Առողջության համընդհանուր ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացրել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Հայաստանի ռազմական 2 բուհ դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ