Պակիստանի նախագահը հավաստիացրել է, որ երկրում նշանակված խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են
1 րոպեի ընթերցում
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանի նախագահ Փերվեզ Մուշառաýը Իսլամաբադում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին հավաստիացրել է ժողովրդավարական հասարակությանն անցումը շարունակելու իր պատրաստակամության մասին: Դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում նա հայտարարել է, որ ավելի վաղ երկրում նշանակված խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են: Մինչեւ շաբաթ օրը երկրում արտակարգ դրություն սահմանվելն, ընտրությունները ծրագրված էին հունվարի կեսերին: Նախօրյակին Պակիստանի վարչապետ Շաուկաթ Ազիզը հայտարարել էր, որ դրանք կարող են հետաձգվել մեկ տարով: