Տարածաշրջանային

Թուրքական իշխանությունները ձգտում են մոռացության մատնել Աթաթուրքի հռչակած սկզբունքները

1 րոպեի ընթերցում

Թուրքական իշխանությունները ձգտում են մոռացության մատնել Աթաթուրքի հռչակած սկզբունքները

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում քննարկվում է բարձրագույն ուսումնական հաստատությունների պարտադիր ծրագրիցԱթաթուրքի հռչակած սկզբունքների ուսուցումըհանելու մասին որոշումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Նախկինում պարտադիր համարվող այս դասընթացը ուսումնական ծրագրից հանելու վերաբերյալ հայտարարություն է տարածել Թուրքիայի Բարձրագույն ուսումնական խորհրդի (YÖK) նախագահ Գյոքհան Չեթինսայան, ով հայտարարել է, որ այս հարցը ներկայում գտնվում է խորհրդի օրակարգում:

Նմանօրինակ փոփոխությունների նախաձեռնողները` իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամներն են, ովքեր շարունակում են փոխել երկրում տիրող կարգերը: Աթաթուրքի հռչակած սկզբունքները մտցված էին պարտադիր դասընթացների շարքում` ուսանողներին «Աթաթուրքի ազգայնականությամբ դաստիարակելու» նպատակով: Սակայն Էրդողանն իր կուսակիցների հետ նմանօրինակ գործունեությամբ շարունակում է աշխարհիկ Թուրքիան վերափոխել և իսլամական երկիր դարձնել` այդ ճանապարհին աստիճանաբար հետին պլան մղելով համայն թուրքերի հայր կոչվող Մուստաֆա Քեմալին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում