Բաց տիեզերքում ամերիկուհին եւ ճապոնացին չեն կարողացել փոխել ՄՏԿ-ի Էլեկտրավահանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի կին աստղագնաց Սունիտա Ուիլյամսը եւ նրա ճապոնացի գործընկեր Ակիհիկո Հոսիդեն, որոնք Միջազգային տիեզերակայանի (ՄՏԿ) անձնակազմի անդամներ են, օգոստոսի 30-ին չեն կարողացել կատարել բաց տիեզերքում աշխատելու ընթացքում իրենց տրված առաջադրանքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նրանք այնտեղ մնացել են ավելի քան ութ ժամ՝ երկու ժամ պլանավորվածից ավելի, բայց այդպես Էլ չեն կարողացել կայանի արտաքին մակերեւույթին փոխել Էլեկտրաբաշխիչ վահանը:
Ինչպես հաղորդել Է ՆԱՍԱ-ն, աստղագնացները դժվարությունների են հանդիպել, երբ դեռ ամրակապերից հանել են հին սարքը, որը մասնակիորեն դուրս Էր եկել շարքից: Այժմ Էլեկտրաբաշխիչ վահանը՝ Միջազգային տիեզերակայանի արտաքին մակերեւույթին տեղակայված չորս վահաններից մեկը, ստիպված կլինեն նորոգել բաց տիեզերք հաջորդ անգամ դուրս գալու ժամանակ:
Այդուհանդերձ նրանք կարողացել են Էլեկտրացանցին միացնել այն մալուխները, որոնք հեռանկարում կօգտագործվեն ռուսական նոր լաբորատոր մոդուլի համար: Դրա առաքումը Միջազգային տիեզերակայան նախատեսված Է 2013 թվականին: