Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը Բոտվիննիկի հուշամրցաշարի առաջատարների թվում Է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը 6-րդ փուլում հաղթանակ տոնելով` վեց հնարավորից վաստակել Է հինգ միավոր եւ այժմ կիսում Է 1-8-րդ տեղերը Սանկտ Պետերբուրգում ընթացող Միխայիլ Բոտվիննիկի շախմատի ավանդական հուշամրցաշարի աղյուսակում:
Ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, մեր մյուս գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը վաստակել Է չորս միավոր եւ այս ցուցանիշով առայժմ կիսում Է 30-60-րդ տեղերը:
Շախմատի աշխարհի նախկին բազմակի չեմպիոն Բոտվիննիկին 1963 թվականին շախմատի աշխարհի չեմպիոնի գահին փոխարինելու եկավ լեգենդար հայ շախմատիստ Տիգրան Պետրոսյանը: