Միջազգային

Ռուս զբոսաշրջիկներն Իսպանիան եւ Բուլղարիան նախընտրել են Թուրքիայից

2 րոպեի ընթերցում

Ռուս զբոսաշրջիկներն Իսպանիան եւ Բուլղարիան նախընտրել են Թուրքիայից

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի զբոսաշրջիկների հոսքը Թուրքիա 2012 թվականին դադարել Է աճել ի տարբերություն բազմաթիվ այլ ուղղությունների: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, գրել Է «Կոմերսանտ» թերթը: Մասնավորապես, այս ամռանը Իսպանիայում ռուսաստանցիների թվաքանակն աճել Է շուրջ մեկ երրորդով: Իր ժողովրդականությամբ Իսպանիան 2011 թվականին Եգիպտոսին հետ Է մղել երկրորդ տեղից:

Չնայած թուրքական առողջարանների պահանջարկի լճացմանը, Թուրքիան ռուսաստանցի զբոսաշրջիկների համար մնում Է առավել մեծ ժողովրդականություն վայելող վայրը: Մայիսին այդ երկիր զբոսաշրջիկների հոսքը կազմել Է 500 հազար, հունիսին՝ 613 հազար, իսկ հուլիսին՝ 615 հազար մարդ: Դա մոտավորապես, չորս անգամ ավելի շատ Է Իսպանիայի համանման ցուցանիշներից:

Զբոսաշրջիկների հոսքն Էականորեն աճել Է դեպի Բուլղարիա՝ այս երկիրը ժողովրդականությամբ համադրելի դարձնելով Հունաստանի հետ: Բուլղարիա այցելության միջին տուրիստական փաթեթը Էժանացել Է 10 տոկոսով՝ մեկ մարդու հաշվով մինչեւ 26,8 հազար ռուբլի՝:

Տուրիստական հոսքի Էական աճ Է դիտվել այլ ուղղություններով: Այսպես, ավելի քան կրկնապատկվել Է ռուսաստանցի այն զբոսաշրջիկների թիվը, որոնք մայիսին եւ հունիսին մեկնել են Թունիս, Արաբական Միացյալ Ամիրայություններ եւ Մեքսիկա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում