Միջազգային

Իրանի հոգեւոր առաջնորդը ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին մեղադրել Է աշխարհին ահաբեկելու մեջ

1 րոպեի ընթերցում

Իրանի հոգեւոր առաջնորդը ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին մեղադրել Է աշխարհին ահաբեկելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը եւ իր դաշնակիցները չարաշահում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ ռացիոնալ եւ անարդարացի կառուցվածքը, որպեսզի իրագործեն իրենց շահերը: Այս մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին, օգոստոսի 30-ին Թեհրանում Չմիավորման շարժման գագաթնաժողովի բացմանը հայտարարել Է Իսլամական Հանրապետության հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին:

«Վաշինգտոնը եւ նրա դաշնակիցները փորձում են աշխարհին պարտադրել իրենց արժեքները: Նրանց հետաքրքրում Է սոսկ սեփական անվտանգությունը, մինչդեռ մնացած աշխարհի անվտանգությունը նրանց համար ոչ մի նշանակություն չունի»,- ասել Է նա:

«Նրանք պարտադրում են իրենց կանոնները եւ մնացած աշխարհին ահաբեկում են ՄԱԿ-ի միջոցով,- ընդգծել Է Խամենեին:- Բոլորը հոգնել են այս իրավիճակից: Աշխարհը չպետք Է ղեկավարվի մի քանի ագրեսիվ տերությունների կողմից: Այն թեւակոխում Է նոր դարաշրջան, եւ Չմավորման շարժմանը մեծ դեր Է հատկացված դրանում»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում