1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ընկերությունը հին տեխնիկայի երկրորդային օգտագործման եւ վերամշակման ծրագրի շրջանակներում սկսել Է ԱՄՆ-ում գնել iPhone 4S սմարթֆոններ, որի փոխարեն օգտատերը կարող Է վարկ ստանալ Apple-ի ֆիմային խանութներում գնում կատարելու համար: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, ընկերության այս քայլը հաստատում Է մինչեւ սեպտեմբերի վերջը iPhone-ի նոր մոդելի վաճառքներն սկսելու մասին զանգվածային լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը:
Apple Reuse and Recycling ծրագրի կայքում կարելի Է ծանոթանալ այն եղանակին, որի միջոցով օգտատերը կարող Է որոշել իր սարքի մոտավոր արժեքը:
64 գիգաբայթ հիշողությամբ նոր iPhone 4S-ն առանց բջջային գործարկուի հետ կապի Apple-ի օնլայն խանութում արժե 849 դոլար:
iPhone 4S-ի վաճառքներն սկսվել են 2011 թվականի հոկտեմբերին: Ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության՝ Apple-ն իր սմարթֆոնի նոր մոդելի մասին կհայտարարի սեպտեմբերի 12-ին, իսկ այն վաճառքի կհանվի շնորհանդեսից մոտավորապես մեկուկես շաբաթ հետո: