Տարածաշրջանային

Բաքվի մետրոյում մի կին ապակիով կտրատել է իրեն

1 րոպեի ընթերցում

Բաքվի մետրոյում մի կին ապակիով կտրատել է իրեն

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի մետրոյի կայարաններից մեկում մի կին ներկաների աչքի առաջ ապակիով կտրատել է իրեն: Նա մոտեցել է մետրոյի կայարանում աշխատող իր նախկին ամուսնուն եւ նրանից պահանջել է վերադարձնել 1200 մանաթ պարտքը: Նախկին ամուսինը հրաժարվել է վերադարձնել գումարը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով azxeber.com լրատվական կայքը, կինն աղաղակներով ներկաների ուշադրությունն է հրավիրել, այնուհետ կոտրել է ձեռքի բաժակը եւ ապակու կտորներով փրթել է իր թեւը: Նա ապակին մոտեցրել է վզին եւ սպառնացել, որ եթե փողն անմիջապես չստանա, ապա կկտրի նաեւ երակը: Միջադեպին միջամտել է կայարանում հերթապահող ոստիկանը: Ամուսինը վճարել է պարտքի կեսը եւ խոստացել, որ մնացած մասն էլ կվճարի տասն օրից: Կինը պատմել է, որ պարտքը հետ ստանալու այդ քայլին նա դիմել է հիվանդ երեխային բուժելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում