Հասարակական

ՀՀ ԱԱԾ-ն պարզաբանել է Հայաստան մուտքի թույլտվություն չստացած Սիրիայի քաղաքացիների խնդիրը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԱԾ-ն պարզաբանել է Հայաստան մուտքի թույլտվություն չստացած Սիրիայի քաղաքացիների խնդիրը

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս մամուլում տեղեկատվություն էր տարածվել, թե «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստան մուտք գործելու թույլտվություն չէր տրվել Ստամբուլ-Երեւան չվերթով ժամանած սիրիահայերի մի ընտանիքի: Այդ կապակցությամբ«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի պետ Արծվին Բաղրամյանը նշեց, որ հիշյալ անձինք իրականում ազգությամբ ասորի են եւ փորձել էին հատել ՀՀ պետական սահմանն առանց սահմանված փաստաթղթերի ու պատշաճ թույլտվության: «Նրանք նպատակ էին հետապնդել, ՀՀ տարածքն օգտագործելով որպես տարանցիկ գոտի, ապօրինի միգրացիայի կազմակերպչի օժանդակությամբ տեղափոխվել երրորդ երկիր: Մինչ Հայաստան ժամանելը նրանց փորձը Ստամբուլից մեկնել Եվրոպա հաջողությամբ չի պսակվել: Սիրիայի նշված քաղաքացիները Երեւան-Ստամբուլ չվերթով հետ են վերադարձվել ժամանման երկիր` Թուրքիա»,-ասաց Բաղրամյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում