«Սիրիական ազատ բանակ»-ի կենտրոնակայանը գտնվում է Թուրքիայում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի իշխանության դեմ գործող «Սիրիական ազատ բանակ»-ի ինտերնետային կայքում բանակի` որպես հիմնական բազա նշվել է Թուրքիայի Հաթայ (Անտիոք) քաղաքը: Ամենահետաքրքիրն այն է, որ բանակի կենտրոնակայանի հետ կապ հաստատելու համար կայքում նշված է Թուրքիայում գրանցված հեռախոսահամար եւ էլեկտրոնային հասցե: Կայքում տեղադրվել է նաեւ անցյալ տարի Թուրքիայում ապաստանած եւ բանակի ղեկավարությունը ստանձնած Ռիյադ ալ Ասադի` սիրիացի ընդդիմադիրներին հղած դիմումը, նրա տեղակալի եւ «բանակի» շտաբի պետի լուսանկարները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, «Սիրիական ազատ բանակ»-ի կենտրոնակայանը Հաթայում տեղակայված լինելու փաստը ցնցել է թուրքական հասարակությանը: Կայքում «բանակի» ղեկավարության հետ կապ հաստատելու համար նշված է թուրքական հեռախոսահամար:

Օսմանյան կայսրության փլուզման տարիներին Անտիոքի շրջակա տարածքները` Ալեքսանդրետի (ներկայիս Իսքենդերուն նավահանգիստ) հետ միասին, միացվել է Հալեպի նահանգին, ինչն ամրագրվել է 1918 թ. կնքված Մոնթրոյի եւ 1921 թ. կնքված Անկարայի համաձայնագրերով: Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին` 1938 թ-ի հուլիսի 5-ին, թուրքական բանակը ներխուժել է Անտիոք եւ այդ տարածքը բռնակցել Թուրքային:

Հայերեն Русский

Փաշինյանը նոյեմբերի 12-13-ն աշխատանքային այցով կգտնվի Իռլանդիայում

Իտալիայի ավելի քան 6000 ուսումնական հաստատություններ ստացել պայթյունների սպառնալիքի վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ

Իրանը և Օմանը փոխհամաձայնության են եկել Հորմուզի նեղուցում երթուղիների վերաբերյալ

Արհեստական ​​բանականությունը 2030 թվականին 1․7 միլիոնով կավելացնի աշխատատեղերի քանակն աշխարհում․ Gartner

G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով