Միջազգային

Թեհրանում մեկնարկում Է Չմիավորման շարժման 16-րդ գագաթնաժողովը

2 րոպեի ընթերցում

Թեհրանում մեկնարկում Է Չմիավորման շարժման 16-րդ գագաթնաժողովը

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանում օգոստոսի 30-ին մեկնարկում Է Չմիավորման շարժման 16-րդ գագաթնաժողովը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

Երկօրյա հանդիպմանը, ինչպես սպասվում Է, կմասնակցեն 24 պետությունների նախագահներ, երեք թագավոր եւ շուրջ 80 կառավարությունների ղեկավարներ ու նախարարներ: Գագաթնաժողովի հանգուցային թեմաները կլինեն Իրանի միջուկային ծրագիրը եւ Սիրիայի հակամարտության կարգավորումը: Բացի այդ, ծրագրվում Է քննարկել մարդու իրավունքների հարգման հետ կապված հարցեր, իրաքյան, պաղեստինյան եւ աֆղանական խնդիրները, ինչպես նաեւ Աֆրիկայի ու Լատինական Ամերիկայի տնտեսական եւ սոցիալական զարգացման հրատապ հարցերը:

Գագաթնաժողովից առաջ Թեհրանը հանդես Է եկել Սիրիայի խնդրով շփման խումբ ստեղծելու նախաձեռնությամբ: Խմբի մեջ կմտնեն Իրանի, Վենեսուելայի եւ Եգիպտոսի ներկայացուցիչները: Այդ կառույցի խնդիրների թվում կլինեն Դամասկոսի կառավարության եւ ընդդիմության միջեւ շփումների հաստատումը եւ ստեղծված իրադրությունից դուրս գալու միասնական մոտեցման մշակումը:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը եւս Թեհրանում մասնակցում էՉմիավորման շարժման 16-րդ գագաթնաժողովին: Ավելի քան 120 պատվիրակությունների ներկայությամբ օգոստոսի 30-ին ելույթ կունենա ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում