Միջազգային

ԵՄ-ն Սիրիային կհատկացնի 146 մլն եվրոյի հումանիտար օգնություն

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն Սիրիային կհատկացնի 146 մլն եվրոյի հումանիտար օգնություն

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը Սիրիայի ժողովրդին որպես մարդասիրական օգնություն կհատկացնի 146 մլն եվրո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա-նովոստին», այս մասին հայտարարել է ԵՄ հումանիտար օգնության հարցերով հանձնակատար Քրիստինա Գեորգիեւան: «Եվրոպան պատրաստ է նույնիսկ ավելացնել հումանիտար օգնության այդ ծավալները»,- հայտարարել է Գեորգիևան:

Օգոստոսի 30-ին Փարիզում նախատեսված է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լահարդ Բրահիմիի հանդիպումը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ-երկրների արտգործնախարարների հետ:

ՄԱԿ-ի տվյալների համաձայն` Սիրիայի փախստականների թիվը երկրում տիրող հակամարտության հետևանքով հասել է 214 հազարի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում