2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան տարեկան շուրջ 1,2 մլրդ դոլար կտնտեսի գազն ածխով փոխարինելու առաջին հինգ նախագծերի իրացման հաշվին: Այս մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ուկրինֆորմ»-ին, հայտարարել Է երկրի վարչապետ Նիկոլայ Ազարովը:
Նրա խոսքով՝ առաջին հինգ նախագծերը թույլ կտան կրճատել գազի ներմուծումն ավելի քան 3 մլրդ խորանարդ մետրով: Նաեւ ածխի սպառման աճն առաջիկա տարիներին կօգնի ստեղծել շուրջ 15 հազար աշխատատեղ, իսկ արդյունահանող ձեռնարկությունների համար իրացման շուկան կաճի տարեկան մինչեւ 10 մլն տոննա ածուխ:
Օգոստոսի 22-ին Ուկրաինայի կառավարությունը հավանություն Է տվել այն համաձայնագրին, որին համապատասխան «Նաֆտոգազը» ծրագրում Է Չինաստանի զարգացման բանկից 3,656 մլրդ դոլար վարկ վերցնել գազն ածխով փոխարինելու պիլոտային նախագծերի իրացման համար: Այս նախագծերի շրջանակներում պլանավորվում Է ջերմաԷներգետիկական օբյեկտներում ներդնել ածխաջրային վառելիքի տեխնոլոգիաներ եւ կառուցել սինթետիկ գազի ստացման գործարաններ:
Ուկրաինայի Էներգետիկայի նախարարության տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին յոթ ամիսների ընթացքում երկիրը գազի սպառումը կրճատել Է 2,6 միլիարդ խորանարդ մետրով՝ մինչեւ 32,9 մլրդ խորանարդ մետր: Տարվա արդյունքներով, ինչպես կանխատեսում Է գերատեսչությունը, սպառումը կկրճատվի 4 միլիարդով՝ մինչեւ 55 մլրդ խորանարդ մետր: Հաջորդ տարի ծրագրվում Է ցուցանիշը հասցնել 50 մլրդ խորանարդ մետրի:
Սպառման կրճատման շնորհիվ Կիեւին հաջողվել Է նվազեցնել վառելիքի գնումները Ռուսաստանից: Ինչպես ավելի վաղ հաղորդվել Է, ռուսաստանյան գազի թանկության կապակցությամբ Ուկրաինան պլանավորում Է մինչեւ 2017 թվականը դրա տարեկան ներմուծումը 41 միլիարդից նվազեցնել մինչեւ 12 մլրդ խորանարդ մետր: