Տարածաշրջանային

ՄԱԳԱՏԷ-ն հատուկ աշխատանքային խումբ Է ստեղծել Իրանի միջուկային հիմնախնդրով զբաղվելու համար

3 րոպեի ընթերցում

ՄԱԳԱՏԷ-ն հատուկ աշխատանքային խումբ Է ստեղծել Իրանի միջուկային հիմնախնդրով զբաղվելու համար

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հայտարարել Է Իրանի հարցով հատուկ աշխատանքային խումբ ("Iran Task Force") ստեղծելու մասին, որը կզբաղվի իրանական միջուկային հիմնախնդրի շուրջ բանակցությունների ընթացքում ձեռք բերված համաձայնությունների իրագործմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես օգոստոսի 29-ին հաղորդել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը, վկայակոչելով ՄԱԳԱՏԷ-ի պաշտոնական հաղորդագրությունը, այդպիսով ծրագրվում Է ուժեղացնել հսկողությունը Իրանի միջուկային հիմնախնդրի նկատմամբ եւ թույլ չտալ, որ այդ երկրում միջուկային զենք ստեղծվի:

Աշխատանքային խումբը նաեւ ուշադրությունը կենտրոնացնելու Է ՄԱԳԱՏ-ի եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այն բանաձեւերի կատարման վրա, որոնք ընդունվել են Իսլամական Հանրապետության վերաբերյալ:

Օգոստոսի 24-ին Վիեննայում փակ դռների հետեւում տեղի Է ունեցել ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների հետ Թեհրանի բանակցային գործընթացի հերթական փուլը: Այդ հանդիպմանը գերատեսչությունը ներկայացրել են Իրանի միջուկային ծրագրի հարցերով գործակալության գլխավոր փորձագետ Գերման Նակերտցը եւ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ռաֆայել Գրոսին: Իրանի պատվիրակությունը գլխավորել Է ՄԱԳԱՏԷ-ին առընթեր այդ երկրի ներկայացուցիչ Ալի Ասգար Սոլթանիեն:

Կողմերը բանակցությունների արդյունքներին վերաբերող մանրամասներն առայժմ չեն մեկնաբանում: Սակայն, իրանցի փորձագետների կարծիքով, գլխավոր թեման միջուկային ոլորտում իրանցի գիտնականների «ենթադրյալ հետազոտությունների» քննարկումն Է, ինչպես նաեւ Փարչինի ռազմակայան եւ ուրանի հարստացման «Ֆորդու» գործարան ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքի ապահովումը:

Բանակցությունների նախօրեին ԶԼՄ-ները հաղորդել Էին, որ իրանցի մասնագետները «Ֆորդու» ստորգետնյա համալիրում տեղակայել են ուրանի հարստացման համար նախատեսված «մեծ քանակությամբ լրացուցիչ» ցենտրիֆուգներ: Հուլիսի վերջին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հրապարակավ հայտարարել Էր, որ իրանցի գիտնականները 10 տոկոսով՝ 10 հազարից մինչեւ 11 հազար, ավելացրել են ուրանի հարստացման ցենտրիֆուգների թիվը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում