Միջազգային

Վենեսուելայի մայրաքաղաքում տեղի Է ունցել երթ ի պաշտպանություն սահմանադրական բարենորոգման

2 րոպեի ընթերցում

ԿԱՐԱԿԱՍ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիրակի օրը Վենեսուելայի մայրաքաղաքում տեղի Է ունցել երթ ի պաշտպանություն սահմանադրական բարենորոգման: Նախագահ Ուգո Չավեսի տասնյակ հազարավոր կողմնակիցներ, որը հանդես Է եկել հիմնական օրենքի բարենորոգման նախաձեռնությամբ, լցրել են Կարակասի փողոցները: Բոլիվարի անվան կենտրոնական պողոտայում տեղի Է ունեցել հանրահավաք՝ նախագահի եւ կառավարության անդամների մասնակցությամբ: Չավեսը պաշտոնապես բացել Է ի պաշտպանություն սահմանադրության բարենորոգման արշավը, որը երկրի համար ուղի Է բացում արագորեն անցնելու «զարգացման վենեսուելական սոցիալիստական ուղունե: «Այսօր սկսվում Է մեծ պայքար հանուն մեծ հաղթանակիե,- հանդիսավորապես հայտարարել նախագահը: Նա վստահություն Է հայտնել, որ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը դեկտեմբերի 2-ին համազգային հանրաքվեի ժամանակ կքվեարկի հիմնական օրենքում 69 լրացումներ եւ նոր դրույթներ մտցնելու օգտին: Դրանց թվում են ընտրություններին պետության գործող ղեկավարի մասնակցության բոլոր սահմանափակումների վերացումը, նախագահական լիազորությունների երկարաձգումը 6-ից մնինչեւ 7 տարի, տարիքային ընտրական ցենզի իջեցումը 18-ից մինչեւ 16 տարեկան, արտադրության միջոցների կոլեկտիվ եւ հասարակական սեփականության առաջնությունը մասնավորի նկատմամբ, ժողովրդական իշխանության մարմինների՝ կոմունիտար, բանվորական, գյուղացիական, ուսանողական խորհուրդների ստեղծումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում