Միջազգային

Համաշխարհային ճանաչում ունեցող դաշնակահար Վան Քլիբեռնը հիվանդ Է քաղցկեղով

1 րոպեի ընթերցում

Համաշխարհային ճանաչում ունեցող դաշնակահար Վան Քլիբեռնը հիվանդ Է քաղցկեղով

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դաշնակահար Վան Քլիբեռնի մոտ ախտորոշվել Է ուշ փուլի՝ ոսկրի քաղցկեղ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Associated Press-ը՝ վկայակոչելով դաշնակահարի ընկերուհու՝ Մերի Լու Ֆելկոունի արած հայտարարությունը:

78-ամյա երաժիշտը հանգստանում Է Տեխասի նահանգի Ֆորտ Ուորտի իր տանը: Ֆելկոունի խոսքով՝ Քլիբեռնի տրամադրությունը լավ Է, նա պատշաճ խնամքի եւ մշտական հսկողության տակ Է:

Քլիբեռնը համաշխարհային փառքի հասավ այն բանից հետո, երբ 1958 թվականին դարձավ Չայկովսկու անվան առաջին միջազգային մրցույթի հաղթող: Դաշնակահարը պարտավորագիր ստորագրեց RCA ձայնագրության լեյբլի հետ, որը թողարկեց Չայկովսկու դաշնամուրի առաջին կոնցերտը Քլիբեռնի կատարմամբ: Ձայնապնակը դարձավ պլատինե (դասական երաժշտության ձայնագրությունների պատմության մեջ առաջին անգամ) եւ արժանացավ «Գրեմմի» մրցանակի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում