Միջազգային

Վրաստանում ռուսական նավ Է կալանվել ծովի ջրատարածքն աղտոտելու համար

1 րոպեի ընթերցում

Վրաստանում ռուսական նավ Է կալանվել ծովի ջրատարածքն աղտոտելու համար

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացի սահմանապահները կալանել են «Սիբիրսկի 2128» ռուսական նավը Փոթիի ծովային ջրատարածքն աղտոտելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում անելով հանրապետության սահմանապահ ոստիկանությանը:

Ըստ գերատեսչության տվյալների՝ նավը Փոթիի նավահանգստի թիվ 9 կառանատեղում կղանքային զանգված Է թափել ծով: Այդ կապակցությամբ կալանվել Է նավի հրամանատարը՝ ռուսաստանցի Վիկտոր Կիրյակովը: Դատարանը նրան տուգանել Է 65 հազար լարի (1,25 միլիոն ռուբլի), ինչպես նաեւ պարտավորեցրել Է փոխհատուցել բնությանը հասցված 605 լարիի (11,7 հազար ռուբլի) չափով վնասը:

Ինչպես ասված Է հաղորդագրության մեջ, «Սիբիրսկի 2128»-ն ազատ կարձակվի տուգանգը վճարելուց հետո:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում