2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2011 թվականին ԱՄՆ-ն արտահանել ու վաճառել Է 66,3 միլիարդ դոլար ընդհանուր գումարի սպառազինություն եւ զբաղեցրել Է շուկայի երեք քառորդը, որը գնահատվում Է 85,3 միլիարդ դոլար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The News York Times-ը՝ վկայակոչելով Congressional Research Service-ի հետազոտությունը, որն արվել Է ԱՄՆ-ի Կոնգրեսի համար: Դրանում ասված Է, որ Ռուսաստանից սպառազինությունների արտահանումը կազմել Է սոսկ 4,8 մլրդ դոլար՝ 14 անգամ պակաս, քան ԱՄՆ-ից:
Congressional Research Service-ի տվյալները չեն համընկնում ավելի վաղ հրապարակված տվյալների հետ: Այսպես, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության Ռազմական համագործակցության վարչությունը (DSCA) տակավին 2011 թվականի վերջին հաղորդել Էր, որ ամերիկացիներն ստորագրել են 34,8 միլիարդ դոլար ընդհանուր գումարի սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի մատակարարման պարտավորագրեր:
Իր հերթին, Ռուսաստանում տարվա ընթացքում ռազմական արտահանումը գնահատում են 13,2 միլիարդ դոլար: Հատկապես ինչի հետ են կապված այսքան մասշտաբային տարբերությունները, առայժմ հայտնի չԷ: Հնարավոր Է, որ մի դեպքում նկատի են ունեցել կնքված պարտավորագրերը, իսկ մյուս դեպքում՝ անցյալ տարիներին ստորագրված համաձայնագրերի կատարումը:
Ամերիկյան սպառազինության համար վաճառահանման հիմնական շուկան են Մերձավոր Արեւելքի երկրները, ամենից առաջ՝ Սաուդյան Արաբիան, Օմանը, Արաբական Միացյալ Ամիրայությունները: