Ճապոնիան 26 միլիոն դոլար Է առաջարկում Չինաստանի հետ վիճելի կղզիների համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի կառավարությունը 2 միլիարդ իեն (26 միլիոն դոլար) Է առաջարկել Դյաոյույդաո (Սենկակու) հինգ կղզիներից չորսի համար, որոնց սեփականատեր Է Ճապոնիայում համարվում Կուրիհամա ընտանիքը, հաղորդում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ կղզիները մտադիր Էր ձեռք բերել Տոկիոյի պրեֆեկտուրան: Տոկիոյի նահանգապետ Սինտարո Իսիհարան ընթացիկ տարվա ապրիլին գտնվելով Վաշինգտոնում՝ հայտնել Էր, որ Տոկիոյի պրեֆեկտուրան մտադիր Է «մասնավոր սեփականատերերից» գնել կղզիների մի մասը: Նա նշել Էր, որ «Տոկիոն կպաշտպանի Սենկակուն, նույնիսկ եթե դա դուր չի գալիս ինչ-որ երկրի, ճապոնացիները կպաշտպանեն իրենց հողը»:

Ավելի ուշ Տոկիոն կղզիների ձեռքբերման իրավունքը զիջել Է երկրի կառավարությանը, որպեսզի այն պատասխանատվություն կրի դրանց նկատմամբ վերահսկողության համար, նշում Է «Ինտերֆաքս»-ը:

Արեւելաչինական ծովում գտնվող այս կղզեխումբը սուր տարածքային վեճի առարկա Է Ճապոնիայի եւ Չինաստանի միջեւ, քանի որ ըստ մասնագետների գնահատումների՝ այդ շրջանը հարուստ Է նավթով եւ գազով: Կղզիները գնելու Տոկիոյի մտադրության մասին հաղորդագրությունը առաջացրել Է Պեկինի խիստ հակազդեցությունը:

Հայերեն Русский