Ֆրանսիայի դասագրքերում Հայոց ցեղասպանության արծարծումը դժգոհություն է առաջացրել Թուրքիայում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի` սեպտեմբերի 4-ից սկսվող նոր ուսումնական տարում դպրոցական դասագրքերում «Հայոց ցեղասպանություն» վերնագրով բաժնի ընդգրկումը դժգոհություն է առաջացրել Թուրքիայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, CNNTurk-ն այդ կապակցությամբ հայտնել է, որ թեեւ Ֆրանսուա Օլանդի` Ֆրանսիայի նախագահ ընտրվելուց հետո Անկարայում հույս ունեին, որ Հայոց ցեղասպանությունը քրեորեն պատժելու օրինագծի առնչությամբ լարված թուրք-ֆրանսիական հարաբերությունները վերջնականորեն կբարելավվեն, սակայն, ցեղասպանության թեման դասագրքերում ընդգրկելու` Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի օրոք սկսված նախաձեռնությունը կյանքի կոչվեց Օլանդի օրոք:

Ֆրանսիայի միջնակարգ դպրոցների երրորդ դասարանի պատմության եւ աշխարհագրության դասագրքերում Հայոց ցեղասպանությանը նվիրված հատուկ բաժին է ներառվել: Որոշ թուրք վերլուծաբաններ կարծիք են հայտնել, որ Ֆրանսիայի նախագահ Օլանդը հաստատակամ է Հայոց ցեղասպանությունը քրեորեն պատժելի դարձնող օրինագծի ընդունման հարցում:

Հայերեն English Русский

Փաշինյանը նոյեմբերի 12-13-ն աշխատանքային այցով կգտնվի Իռլանդիայում

Իտալիայի ավելի քան 6000 ուսումնական հաստատություններ ստացել պայթյունների սպառնալիքի վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ

Իրանը և Օմանը փոխհամաձայնության են եկել Հորմուզի նեղուցում երթուղիների վերաբերյալ

Արհեստական ​​բանականությունը 2030 թվականին 1․7 միլիոնով կավելացնի աշխատատեղերի քանակն աշխարհում․ Gartner

G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով