2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանում նոր խորհրդարանական կոալիցիայի ստեղծմամբ կզբաղվի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության խմբակցությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես գրում Է K-News-ը, համապատասխան որոշումն ընդունել Է հանրապետության նախագահ Ալմազ Աթամբաեւը:
Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն Աթամբաեւը հիմնել Է 1990-ական թվականների սկզբին: Երկար ժամանակ նա կուսակցության անփոփոխ առաջնորդն Էր: Միայն 2011 թվականին, զբաղեցնելով նախագահի պաշտոնը, Աթամբաեւը ձեւականորեն դադարեցրեց իր անդամակցումը կուսակցությանը:
Հանրապետության ղեկավարը, ինչպես հաղորդել Է ԱԿԻPress-ը, Ղրղզստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցությանը հանձնարարել Է սեպտեմբերի 17-ից ոչ ուշ առաջադրել վարչապետի պաշտոնի թեկնածություն:
Նախկին կառավարող կոալիցիան անցյալ շաբաթ կազմալուծվել Է: Այն լքել են չորս կուսակցություններից երկուսը՝ «Աթա Մաքեն»-ը («Հայրենիք») եւ «Ար Նամիս»-ը («Արժանապատվություն»): Նրանք իրենց որոշումը բացատրել են վարչապետ Օմուրբեկ Բաբանովի գործողությունների հետ անհամաձայնությամբ, որը երրորդ կոալիցիոն կուսակցության՝»Հանրապետություն» կուսակցության առաջնորդն Է:
Ղրղստանի խորհրդարանում, որն ընտրվել Է 2010 թվականին, ընդամենը ներկայացված են հինգ կուսակցություններ: Հինգերորդ կուսակցությունը՝ «Աթա Ժուրտ»-ը («Հայրենիք»), ընդդիմադիր Է:
2010 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Ղրղզստանում կառավարող կոալիցիայի կազմը փոխվել Է արդեն մի քանի անգամ: