1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի իշխանությունները որոշել են Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիին եւ մի քանի այլ երկրների ղեկավարների ցույց տալ իրենց միջուկային օբյեկտները: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս» գործակալությանը, հայտնել Է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքաքականության կոմիտեն:
Մասնավորապես, Մուրսին կայցելի Նաթանզի եւ Սպահանի միջուկային օբյեկտներ, որտեղ ուրանի հարստացում Է hրականացվում, ինչպես նաեy Բուշերի ատոմային Էլեկտրակայան: