Հրապարակի շատրվանները «երգեցին» հատուկ սիրիահայ երեխաների համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպից Հայաստան ժամանած 150 սիրիահայ երեխաներն օգոստոսի 25-ին ծանոթացան մայրաքաղաքի տեսարժան վայրերին: Ամառային հանգիստը Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում անցկացնող երեխաների համար այսօր առավոտյան հատուկմիացվել էին Հանրապետության հրապարակի երգող շատրվանները:Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ճամբարի տնօրեն Աշոտ Ավետիսյանը, սիրիահայ երեխաներնուղեվարի ուղեկցությամբ եղել են նաեւ Հայաստանի ազգային պատկերասրահում, Երեւանի կենդանաբանական այգում եւ շրջել են մայրաքաղաքի փողոցներով:

Կենդանաբանական այգում երեխաներին հատկապես գրավել են խոշոր կենդանիները: Սիրիահայ երեխաներին շատ է դուր եկել նաեւ Ազգային պատկերասրահը:«Հիմա արդեն բավական բարձր տրամադրությամբ ուղեւորվում ենք ճամբար: Օգոստոսի 29-ին երեխաները կայցելեն Գառնի-Գեղարդ, իսկ 30-ին կլինեն Ծիծեռնակաբերդում եւ Էջմիածնում»,-ասաց Ավետիսյանը:

Ամառային հանգիստը Հայաստանում անցկացնելու նպատակով2012 թ. օգոստոսի 9-ին Երևան ժամանեց սիրիահայ երեխաների առաջին` 120 հոգանոց խումբը։ Սիրիահայ երեխաների երկրորդ խումբը` թվով 149 երեխա, Երեւան ժամանեց օգոստոսի 14-ին: Եւս մեկ խումբ Հայաստան ժամանեց օգոստոսի 21-ին` երկու ինքնաթիռով` մեկը 50, մյուսը` 110 տեղանոց:Դամասկոսի և Հալեպի հայ երեխաների` Հայաստան տեղափոխման և հանգստի կազմակերպման ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը:

Հայերեն

Ֆոն դեր Լայենը հասկանալի է համարել ՌԴ-Ուկրաինա բանակցություններին Եվրոպայի ներկայությունը և ողջունել է գերիների առաջիկա փոխանակումը

Իրանը կարող է հրթիռային հարված հասցնել մինչև 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների. ԻՀՊԿ

Էդուարդ Հակոբյանը Բրյուսելում քննարկել է Հայաստանի և Համաշխարհային մաքսային կազմակերպության համագործակցության զարգացումը

Ճամբարակի թիվ 3 մանկապարտեզում ընթանում են շենքի ներքին ու արտաքին հարդարման աշխատանքներ

ԱՄՆ պետքարտուղարությունը «ծննդաբերության նպատակով զբոսաշրջության» դեմ պայքարի շրջանակում չեղարկել է շուրջ 6000 վիզա

Թուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքները

ԿԳՄՍ փոխնախարարին է ներկայացվել Երևանի Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգի գործունեությունը

436 միլիոն 797 հազար դրամ՝ Գեղարքունիքում իրականացված սուբվենցիոն ծրագրերի համար

Կյանքից հեռացել է Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր Նորայր Մեհրաբյանը

Մոսկվայում մեքենա է պայթեցվել, որի հետևանքով տուժել է Ուկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականը