Տարածաշրջանային

Ստամբուլում ալևիների տների վրա նշաններ են արվել

1 րոպեի ընթերցում

Ստամբուլում ալևիների տների վրա նշաններ են արվել

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի Քարթալի շրջանում անհայտ անձիք կապույտ ներկով տարօրինակ նշաններ են թողել ալևիներին պատկանող 14 տների դռների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Taraf պարբերականը:

Հետաքրքրական է այն փաստը, որ բոլոր տների բնակիչներն էլ ծագումով Սըվազից (Սեբաստիա) են, ընդ որում նրանցից 12–ը` միևնույն գյուղից: Քարթալի ոստիկանությունը արդեն միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսել: Անվտանգության մարմինները նշել են, որ տների վրա նշան անող մարդիկ լավատեղյակ են` թե' թաղամասից, թե' դրա բնակիչներից:

Նմանօրինակ միջադեպը թուրքական իրականությունում առաջինը չէ: Ավելի վաղ անհայտ անձիք նշաններ էին արել և համարակալել էին Իզմիրի Բուրջա շրջանում բնակվող ալևիների տները: Սա մեծ խուճապ էր առաջացրել տեղացիների շրջանում, քանի որ նախկինում Մարաշում և Սըվազում նման նշաններ անելուց հետո այդ տների բնակիչները սպանվել էին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում