Տարածաշրջանային

Թուրքիայում դպրոցները հնարավոր է վերածվեն կրոնական վարժարանների

2 րոպեի ընթերցում

Թուրքիայում դպրոցները հնարավոր է վերածվեն կրոնական վարժարանների

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) Մուղլայից ընտրված պատգամավոր Ալի Բողան հայտարարել է, որ անհրաժեշտ է բոլոր դպրոցները Թուրքիայում դարձնել կրոնական վարժարաններ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, թուրք պատգամավորը դժգոհություն է հայտնել Մուղլայի կրոնական վարժարաններ նվազ թվով աշակերտների դիմելու կապակցությամբ եւ նշել, որ այդ դպրոցների բացման համար ինքը «մեծ պայքար» է տարել, ասել, որ դա «հիասթափեցրել» է իրեն:

«ԱԶԿ-ի իշխանության գալուց հետո Թուրքիայի դպրոցներում հնարավոր է դարձել ուսումնասիրել աստվածաբանություն առարկան, իսկ անցկացնել Ղուրանի ընթերցումներ: Սա մի հնարավորություն է աճող սերնդին Ղուրանով դաստիարակելու եւ Մուհամեդ մարգարեի կյանքն ուսումնասիրելու համար: Անհրաժեշտ է Թուրքիայի բոլոր դպրոցները դարձնել կրոնական վարժարաններ, որպեսզի մեր ապագա սերունդը հարգանքով վերաբերվի եւ պաշտի մեր պատմությունը, մշակույթը, հավատը», - ասել է ԱԶԿ գործիչը:

Նշենք, որ 2003 թ-ին իշխանության գալուց հետո, 1923 թ-ին հիմնադրված աշխարհիկ Թուրքիայի Հանրապետության համար ԱԶԿ-ն ընտրել է դեպի իսլամ տանող ճանապարհը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում