Ղըրղզստանի կառավարությունը պաշտոնաթող Է արվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղըրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը հրամանագիր Է ստորագրել կառավարության պաշտոնաթողության մասին, որը գլխավորում Էր Օմուրբեկ Բաբանովը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում անելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը:Նախարարների կաբինետի պաշտոնաթողության մասին հրամանագիրն ստորագրվել Է այն կուսակցությունների միջեւ կոալիցիոն համաձայնագրի գործողության դադարեցման կապակցությամբ, որոնք մտել են Ղըրղզստանի խորհրդարան, պարզաբանել Է մամուլի ծառայությունը: Մինչեւ կառավարության նոր կազմի ձեւավորումը, կաբինետի գործող կազմը՝ Բաբանովի գլխավորությամբ, կկատարի իր պարտականությունները:

Հայերեն Русский