Աշխարհում համակարգիչների խոշորագույն արտադրողը՝ Hewlett-Packard-ը, վնասներ Է կրում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում համակարգիչների խոշորագույն արտադրողը՝ Hewlett-Packard (HP) ընկերությունը, օգոստոսի 22-ին հայտարարել Է երրորդ ֆինանսական եռամսյակի արդյունքներով իր վնասների մասին: Դրանք կկազմեն 8,9 միլիարդ դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով HP-ի նախագահ Մեգ Ուիթմանի արած հայտարարությունը:
Այսչափ լուրջ կորուստներն Ուիթմանը բացատրել Է այն բանով, որ ընկերությունը գտնվում Է վերակառուցման մեկնարկային փուլում, որը նախատեսված Է մի քանի տարվա համար: Hewlett-Packard-ին պարտավորեցրել են հաշիվ տալ ապագա կորուստների մասին, որպեսզի գնահատեն ընկերության ակտիվների ընթացիկ արժեքը:
2012 թվականի մայիսին Hewlett-Packard-ի ղեկավարությունը հայտարարել Է, որ հարկադրված կլինի կրճատել 25-ից մինչեւ 27 հազար աշխատակիցների՝ ընկերության համաշխարհային հաստիքակազմի մոտավորապես 8 տոկոսը: Կրճատումը պետք Է կատարվի մինչեւ 2014 թվականը: Այս գործողությունները նույնպես մտնում են գլոբալ վերակառուցավորման ծրագրի մեջ:
HP-ն հարկադրված Է բարեփոխումներ իրականացնել անձնական համակարգիչների պահանջարկի անկման կապակցությամբ, որոնք դուրս են մղվում պլանշետներ արտադրողների կողմից: